«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»

«Ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել»
21.05.2013 | 16:43

«Արս Լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս 1. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը:

ՀՀ վաստակավոր արտիստ, «Արս Լունգա» դուետի թավջութակահար Արամ Թալալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ծրագրի շրջանակում հավաքվել են 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները: Ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտոների` թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել, կամ էլ կատարվել է տասնամյակներ առաջ, և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն: Սկավառակների յուրաքանչյուր տասնյակը կամփոփվի մի գրքույկով, որը կներառի նաև հեղինակների կենսագրականները:
Ձայնագրությունների ժողովածուները չեն վաճառվելու, տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին, ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտությունը պրոպագանդող ռադիոկայաններին:
Արամ Թալալյանը նշեց, որ ծրագիրը լինելու է շարունակական. նախատեսվում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով` դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն:
Արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հայ երաժշտական կյանքում տոնական օր է: Նրա խոսքով` այսպիսի կոթողային մի աշխատանք ներկայացնելը ինքնին նշանակալի ու մեծ արժեք ներկայացնող երևույթ է:
Նախագիծն իրականացվել է մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության, «Երևան Ինթերնեյշնլ ռոտարի» ակումբի հովանավորությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ